Բելառուս․ Ուժայինները մարդկանց նվաստացնելով՝ ստիպում են ներողություն խնդրել տեսախցիկի առաջ

444

Այս շաբաթ «Գուբոպ» տելեգրամ-ալիքը (սա Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հապավումն է, բայց հայտնի չէ՝ արդյո՞ք այն պատկանում է այդ գերատեսչությանը) մի քանի տեսագրություն է հրապարակել ակտիվիստների «զղջումներով»՝ ծայրահեղական տելեգրամ-ալիքներին բաժանորդագրվելու համար (այժմ Բելառուսում ծայրահեղական  համարվող ալիքները հարյուրավոր են)։

Տեսագրություններից մեկում սպիտակ-կարմիր գիշերազգեստով տղամարդը (որի շապիկի վրա Սվետլանա Տիխանովսկայայի դիմանկարն են պատկերել) խոստովանում է, որ բաժանորդագրվել է ծայրահեղական Nexta և «Կիբեր-պարտիզան» ալիքներին, նաև շնորհակալություն է հայտնում միլիցիայի աշխատակիցներին, որ իրեն «ճիշտ ուղու վրա են դրել»։

Տեսագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես են կադրից դուրս շրջում էջերը, որտեղից էլ, հավանաբար, սյուժեի հերոսը կարդում է իր «մեղայական ճառը»։

Այս շաբաթ ներողություն է խնդրել նաև գիմնազիայի մի ուսուցիչ՝ նրան մերկացրել էին մինչև ներքնաշորերը, ինչպես նաև տելեգրամ-ալիքի մի ադմինիստրատոր, որը խոստովանել է, որ ինքը «կյանքով մեկ գեյ է»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը․ Մաս 4
Հաջորդ հոդվածըԲայդենը համոզել է 1,75 տրիլիոն դոլար հատկացնել սոցիալական ոլորտին և էկոլոգիային