Բայդենը չի խստացնի զենքի շրջանառության վերահսկողությունը

456

ԱՄՆ նախագան Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ չարաշահելու սահմանադրությունը՝  հանուն երկրում զենքի վաճառքը կարգավորող օրենքների խստացման։

Բայդենի ելույթը հեռարձակվել է ABC հեռուստաալիքով։ Հաղորդավարը ամերիկյան առաջնորդից հետաքրքրվել է, թե ինչու վարչակազմը կոշտ միջոցներ չի ձեռնարկում զենքի շրջանառության վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ։

 Դրա վերաբերյալ բանավեճերն ԱՄՆ-ում աշխուժացել են մայիսի 24-ին Թեքսաս նահանգի նախնական դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, երբ 18-ամյա պատանու գործողությունների հետևանքով զոհվեց 21 մարդ, այդ թվում՝ 19 երեխա։

«Իմ նախագահական լիազորությունների շրջանակներում ես կատարողական հրամանագրեր եմ ստորագրել, որոնք վերաբերում են զենքին, զենք կրելուն։ Ես արել եմ այն, ինչ իմ լիազորությունների սահմաններում է ,- ասել է Բայդենը։- Ես չէի ցանկանա նմանվել Թրամփին՝ սահմանադրությունը և նրա թափանցիկությունը չարաշահելու հարցում։ Եթե մենք նույնն այնենք, ապա սպառնալիքի տակ կհայտնվի մեր դեմոկրատիան»,- ընդգծել է նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼավրովի և Չավուշօղլուի հանդիպումը Թուրքիայում
Հաջորդ հոդվածըՋենարո Գատուզոն կգլխավորի «Վալենսիան»