Բայդենը պարտադիր պատվաստումներ է սահմանել միլիոնավոր պետծառայողների և բուժաշխատողների համար

393

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ այսուհետև դաշնային պետծառայողները, ինչպես նաև բուժհիմնարկների աշխատակիցները, որոնք  փող են ստանում պետությունից, պարտադիր պետք է պատվաստվեն կովիդի դեմ։

Բացի այդ, նախագահ Բայդենը հարյուրից ավելի աշխատակիցներ ունեցող ընկերություններին, մեծ տուգանքների սպառնալիքով, կարգադրել է իրենց մոտ պարտադիր պատվաստում կազմակերպել կամ էլ կորոնավիրուսի ամենշաբաթյա թեստավորում անցկացնել։

ԱՄՆ-ում պետծառայողները մինչև այժմ կարող էին ընտրություն կատարել պատվաստման և ամենշաբաթյա թեստերի միջև, բայց հիմա պատվաստման բացակայության դեպքում նրանք կարող են ազատվել աշխատանքից։

Ընդհանուր առմամբ՝ Բայդենի հրամանագիրը, իր իսկ խոսքով, վերաբերում է մոտավորապես 100 միլիոն մարդու։

«Համոզելու ժամանակներն անցել են։ Իշխանություն գործադրելու ժամանակն է »,- այդ առիթով գրել է BBC-ի թղթակիցը։

ԱՄՆ-ում այժմ լրիվ պատվաստում է ստացել բնակչության ընդամենը 54 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲոատենգը մեղավոր ճանաչվեց ընտանեկան բռնության գործով
Հաջորդ հոդվածըՀամաշխարհային Օլիմպիադա․ Հայաստանի հավաքականը չորրորդ տեղում է