Բոատենգը մեղավոր ճանաչվեց ընտանեկան բռնության գործով

335

Ֆրանսիական «Լիոնի» նորեկ, աշխարհի չեմպիոն Ժերոմ Բոատենգը մեղավոր է ճանաչվել ընտանեկան բռնության գործով։ Գերմանացի պաշտպանը նախկին ընկերուհուն, իր երկու երեխաների մորը կվճարի 1,8 միլիոն եվրո տուգանք։ Դատարանի որոշմամբ՝ Բոատենգը գումարը պետք է փոխանցի երկու ամսում ամենօրյա վճարումներով, հաղորդում է Bild-ը։

2018 թվականին Կարիբյան ծովի կղզիներից մեկում անցկացրած հանգստի ժամանակ Բոատենգը ծեծի է ենթարկել ընկերուհուն։ Նրան սպառնում էր մինչեւ հինգ տարվա ազատազրկում։

2021թ․ փետրվարին Բոատենգի մյուս նախկին ընկերուհուն մահացած էին գտել Բեռլինում՝ իր բնակարանում։ Ոստիկանությունը բռնության հետք էր չէր գտել։

Հիշեցնենք, որ «Լիոնը»  երկու տարվա պայմանագիր է կնքել 32-ամյա գերմանացի խաղացողի հետ։

2011 թվականից «Բավարիայում» հանդես եկած Բոատենգը 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, դարձել Գերմանիայի 9-ակի չեմպիոն ու 5-ակի գավաթակիր: Նրա պայմանագիրը մյունխենյան թիմի հետ ավարտվել էր հուլիսի 1-ին։

Բոատենգը 2009-2019 թվականներին հանդես է եկել Գերմանիայի հավաքականում, որը 2014-ին նվաճեց աշխարհի չեմպիոն տիտղոսը։

Բոատենգը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ «Մանչեսթեր Սիթիում», «Համբուրգում» եւ «Հերտայում»։

Նախորդ հոդվածըՌուսաստան — Բելառուս՝ արագացված ինտեգրում
Հաջորդ հոդվածըԲայդենը պարտադիր պատվաստումներ է սահմանել միլիոնավոր պետծառայողների և բուժաշխատողների համար