Բայդենը և Մերկելը տարաձայնություններ ունեն «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ

549

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել են, որ տարբեր դիրքորոշումներ ունեն Ռուսաստանի կողմից կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության վերաբերյալ։

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելը վերջին անգամ էր այցելում ԱՄՆ։ Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան գազի տեղափոխումը և «Հյուսիսային հոսքի» շինարարությունը բանակցությունների գլխավոր թեման էին։

«Լավ բարեկամների միջև էլ լինում են տարաձայնություններ»,- հայտարարել է Բայդենը ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ նշելով, որ ինքն արտահայտել է իր մտավախությունները ռուսաստանյան գազատարի շինարարության կապակցությամբ։

Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինան մնում է ռուսաստանյան գազի տարանցիկ երկիր, իսկ եթե Մոսկվան խախտի իր պարտականությունները, ապա ԵՄ-ն «շատ գործիքներ» ունի։

«Ինձ համար «Հյուսիսային հոսքը» լրացուցիչ նախագիծ է, այն չի փոխարինում ռուսաստանյան գազի տարանցումը Ուկրաինայով»,- հայտարարել է Մերկելը։

Բայդենը բանակցություններից առաջ հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Գերմանիա։ Ամփոփիչ մամուլի ասուլիսում նա ասել է, որ կկարոտի Մերկելին, երբ նա թողնի պաշտոնը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Մարտիրոսյանը հաղթեց, Սարգսյանը ոչ ոքի խաղաց, Գաբուզյանն ու Սարգսյանը պարտվեցին
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 162 նոր դեպք, 106 առողջացած, 2 մահ