Աշխարհի գավաթ. Մարտիրոսյանը հաղթեց, Սարգսյանը ոչ ոքի խաղաց, Գաբուզյանն ու Սարգսյանը պարտվեցին

584

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը մրցում էր թուրք Յիլմազ Մուստաֆայի հետ եւ առաջին դասական պարտիայում սեւ ֆիգուրներով հասավ հաղթանակի 49–րդ քայլում։

Շանթ Սարգսյանը ադրբեջանցի Նիջաթ Աբասովի հետ առաջին դասական պարտիան սեւերով ավարտեց ոչ ոքի։

Հովհաննես Գաբուզյանը մրցում էր Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինի հետ եւ սեւերով պարտություն կրեց 39–րդ քայլում։

Պարտությունով մեկնարկեց Գաբրիել Սարգսյանը, որն առաջին շրջանում ազատ էր, իսկ 1/64 եզրափակիչում մրցում էր հնդիկ Պրագնանադհա Ռ–ի հետ։ Առաջին դասական պարտիայում հայ գրոսմայստերը սեւ ֆիգուրներով պարտություն կրեց 41–րդ քայլում։

1/64 եզրափակիչում Լեւոն Արոնյանը չկարողացավ ներկայանալ ավստրալացի Բոբի Չենգի հետ դիմակայության առաջին դասական պարտիային, քանի որ այս շաբաթ ունեցել էր բարձր ջերմություն։ Չենգին շնորհվել է հաղթանակ։

ՖԻԴԵ–ի թվիթերյան էջը հաղորդում է, որ լրացուցիչ թեստերից հետո կորոշվի հուլիսի 16–ին երկրորդ դասական պարտիային Լեւոն Արոնյանի մասնակցության հարցը։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց երկրորդ փուլը
Հաջորդ հոդվածըԲայդենը և Մերկելը տարաձայնություններ ունեն «Հյուսիսային հոսք-2»-ի շուրջ