Բայդեն․ Աշխարհում գոտեմարտ է ընթանում

499

Ավտոկրատիաներն ու դեմոկրատիաները ներկայումս մարտնչում են միմյանց դեմ։

Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ԱՄՆ Դեմոկրատական կուսկացության միջոցառման ժամանակ Սիեթլում։ Նրա խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Կարծում եմ, որ 2020 թ․ և հետագայում մեզ մոտ գոտեմարտում են դեմոկրատիաներն ու ավտոկրատիաները»,- ասել է ամերիկյան առաջնորդը։ Ըստ նրա՝ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը «դեմոկրատական ոչ մի ոսկոր չունի իր մարմնի մեջ»։

Սպիտակ տան ղեկավարը պատմել է, որ ռուսաստանյան ղեկավարությունը կարծում էր, թե ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածուի հաղթանակից հետո «հեշտ կլինի քանդել ՆԱՏՕ-ն», բայց նա «ստացավ այն, ինչը չէր ցանկանում»՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինք մտնելու ցանկությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԽաչանովը հաղթեց Մոնտեյրոյին եւ կմրցի Ջոկովիչի հետ
Հաջորդ հոդվածըԶատկական զինադադար չի լինի