Բայդեն․ Իրավիճակն Ուկրաինայի շուրջ տոկունության մրցակցություն է

368

Իրադրությունն Ուկրաինայի շուրջ վերածվելու է դիմացկունության մրցակցության Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և Եվրոպան պետք է պատրաստ լինի զրկանքներ կրելու, որոնք լինելու են Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառով։

Երեքշաբթի Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ես իսկապես կարծում եմ, որ ինչ-որ փուլում դա վերածվելու է որոշակի իմաստով սպասման խաղի՝ այն առումով, թե ինչի կարող են դիմանալ ռուսաստանցիները, և ինչի է պատրաստ դիմանալ Եվրոպան»,- ասել է Բայդենը։ Նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը, որը շաբաթ օրը խոստովանել էր, թե «Ուկրաինայի թեմայից որոշակի հոգնածություն է սկսվում ի հայտ գալ ամբողջ աշխարհում»։

«Եվ ես կարծում եմ, որ մենք  պետք է դիմանանք այդ զրկանքներին։ Մենք այդ մասին կխոսենք նաև Իսպանիայում  ամսի վերջին նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում»,- ընդգծել է Բայդենը։

Ամերիկյան առաջնորդը նաև նշել է, թե ինքը չի վախենում նրանից, որ արևմտյան դաշինքն ընդդեմ Ռուսաստանի, ըստ էության, արդեն պառակտվել է։ «Ոչ, ես չեմ վախենում»,- ուղիղ տրված հարցին պատասխանել է Բայդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲերեզովսկի. Սպերցյանն ինձ ասաց, որ առաջարկներ ունի Ֆրանսիայից
Հաջորդ հոդվածըԴեսպանատունը ԱՄՆ «վարձկանների» վերաբերյալ դիմում չի ստացել