Բանակայինների ԱԱ․ Հայաստանը նվաճեց 13 մեդալ

431

87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը նվաճեց Թեհրանում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոնի կոչումը։

130 կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանը գրավեց երկրորդ տեղը։ Սամվել Աղաջանյանը  (67կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի թիմերը նվաճեցին 13 մեդալ։

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը նվաճեց 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ։

Նախորդ հոդվածըԿարլսեն. Նեպոմնյաշչու խաղաոճն ավելի ագրեսիվ է
Հաջորդ հոդվածըԴեպի Բրիտանիա՝ Լա-Մանշն անցնելիս խեղդվել է 27 ներգաղթյալ