Կարլսեն. Նեպոմնյաշչու խաղաոճն ավելի ագրեսիվ է

383

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը (2855) տիտղոսի հավակնորդ, 31-ամյա ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիից (2782) սպասում է ագրեսիվ խաղ։ Շախմատային թագի համար մրցամարտի առաջին պարտիան տեղի կունենա նոյեմբերի 26-ին Դուբայում։

«Յանի խաղաոճն ավելի ագրեսիվ է, քան իմ նախորդ մրցակիցներինը տիտղոսի համար մրցամարտերում։ Կարծում եմ՝ կլինի նախորդ մրցախաղերից տարբերվող դիմակայություն այս անգամ»,- 30-ամյա Կարլսենի խոսքը մեջբերում է tass.ru-ն։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Մագնուս Կարլսենը չորրորդ անգամ կփորձի պաշտպանել տիտղոսը։

Նախորդ հոդվածըՉավի. «Բարսելոնան» կարող է Մյունխենում հաղթել «Բավարիային»
Հաջորդ հոդվածըԲանակայինների ԱԱ․ Հայաստանը նվաճեց 13 մեդալ