‘«Բանդայի գործով» ամբաստանյալներից մեկը ՔԿՀ-ում մահացել է. Մամուլ’

1026

Սեպտեմբերի 7-ին՝ երեկոյան ժամը 20:40-ին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացել է «բանդայի գործով» ամբաստանյալ 41-ամյա Արման Դալլաքյանը: Այս փաստը, թերևս, այնքան է ազդել մյուս ամբաստանյալների վրա, որ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը և Արթուր Մանուկյանը հենց դատարանում ածելիով կտրել են իրենց մաշկը: Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

Թերթի հետ զրույցում Դ. Գալստյանի զոքանչը՝ Իրինա Դավթյանը, պատմել է, որ Դավիթը հոգեբուժարանում էր, նրան պետք է պահեին այնտեղ, սակայն Սովետաշենի ՔԿՀ-ում են պահում: Բացի այդ, նա նաև գաղտնազերծել է.

«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, թե ինչ աստիճանի են 6-րդ վարչությունում ծեծել Դավիթին: Նա թոքերից հիվանդ տղա է, ու փակ տեղը շունչը կտրվում է: Դա էլ դեռ հերիք չէ, այն խցում, որտեղ ամբաստանյալները մնում են, պետք է 8 հոգուց ավելի մարդ չլինի, սակայն 16 հոգով են: Գիտե՞ք՝ քանի ամիս է՝ նա արյուն է միզել»:

Իսկ ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայր Սուրիկ Հակոբյանը «Ժողովուրդ»-ին ասել է, որ մահացած Արման Դալլաքյանի աջ աչքը հանված է եղել: Ահա ապահով Հայաստանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից’
Հաջորդ հոդվածը‘ԱԽՔ-ը դեմ է, բայց հանուն իր պաշտոնի՝ կողմ. Մամուլ’