‘Բանկոմատից 29 միլիոն դրամ են գողացել’

881

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ժամը 10.00-ին,  ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արարատբանկ» ԲԲԸ Գյումրիի մասնաճյուղի կառավարիչն ու հայտնել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում տեղակայված, նշված բանկին պատկանող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով՝ գողացել են 29.000.000  դրամ, iLur.am-ին հայտնում են ոստիկանության մամլո ծառայությունից:
ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ. Ս. Սարգսյանը միջամտել է Վրաստանի ԱԺ ընտրություններին և Սահակաշվիլիին հանձնել Իվանիշվիլիի հայ կողմնակիցներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները ջնջում են Սերժ Սարգսյանի պատկերը (տեսանյութ)’