‘Բանվորները 330 հազար դոլար են գտել լքված տանը’

874

Հոկայդո կղզում լքված մի  տան ապամոնտաժման աշխատանքներով զբաղվող բանվորները կլորիկ գումար են գտել: Հատակի գերանների տակ թաքցված թիթեղյա տուփում 10 իեն արժողությամբ 2600 թղթադրամ է եղել (մոտ 330 հազար դոլար):

Հայտնի է դարձել, որ ապամոնտաժվող տունը  պատկանել է երկու տարի առաջ մահացած մի ծերունու, ում հարազատներին մոտակա ժամանակներում կփոխանցվի հայտնաբերված գումարը, գրում  է «Ռոսբալտ» լրատվական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նորից ստել է ‘
Հաջորդ հոդվածը‘Golden Foot մրցանակը հանձնվեց Իբրահիմովիչին’