‘Բաշար Ասադ. «Փոթորկի թեժ պահին նավը չեն լքում, ես մտադիր եմ այն հասցնել նավահանգիստ»’

861

Երեկ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել իտալական RaiNews24 հեռուստաալիքին:

Նա հայտարարել է, որ մտադիր չէ լքել իր պաշտոնը, եթե անգամ պատրաստ լիներ դա անել ի շահ պետության: «Նավը փոթորկի ամենաթեժ պահին չեն լքում: Ես մտադիր եմ այն հասցնել նավահանգիստ, այլ ոչ թե լքել»,- պարզաբանել է նա: Ասադը նշել է, որ 2014 թ. կորոշի՝ առաջադրվելո՞ւ է ընտրություններում, թե՞ ոչ: Անդրադառնալով Սիրիայում ընթացող պատերազմին՝ նախագահը շեշտել է, որ մտադիր չէ բանակցություններ վարել ահաբեկիչների հետ: «Եթե ապստամբները զինված են՝ դրանք արդեն ընդդիմություն չեն, այլ ահաբեկիչներ: Իսկ մենք ահաբեկիչների հետ չենք բանակցում, «Ալ-Քաիդայի» և նրանց կողմնակիցների, ինչպես և նրանց հետ, ովքեր կողմ են Սիրիայում ռազմական միջամտությանը»,- ասել է Ասադը՝ հավելելով, որ Սիրիայի իշխանությունները բանակցություններ կսկսեն միայն այն ժամանակ, երբ «զենքը ցած դրվի»: Ասադը քննադատության է ենթարկել ԵՄ-ին: «Եթե անկեղծ լինենք, ապա եվրոպական երկրների մեծ մասը հնարավորություն չունի արդյունավետ դեր խաղալ «Ժնև-2»-ի նախապատրաստման գործում: Նրանց մեծ մասն ընդունում է այլ պետությունների հետ քաղաքականություն վարելու՝ ԱՄՆ դիրքորոշումը: ԵՄ-ն խոսում է աջակցելու մասին, բայց իրականում Սիրիային էմբարգո է հայտարարում»,- նշել Սիրիայի նախագահը: Ինչ վերաբերում է քիմիական զենքին, ապա ըստ Ասադի՝ սիրիական իշխանությունները սեփական ցանկությամբ՝ անկախ ՄԱԿ-ի բանաձևից, ազատվում են դրանից: Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ սիրիական բանակը հակամարտության ողջ ընթացքում երբեք  միջուկային զենք չի կիրառել: «Մենք ապացույցներ ունենք, որ դա արել են ապստամբները: Մեր բանակը հարձակվում էր, ի՞նչ կարիք կար քիմիական զենքի օգնությանը դիմելու»,- ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ասադը:

Նախորդ հոդվածը‘Մանչինին՝ «Գալաթասարայի» նոր գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘«Մերոնք դրսում». Յուրա Մովսիսյանը՝ գոլի հեղինակ’