‘Բաշկիրիայում հատուկ գործողության ժամանակ սպանվել է մանկապարտեզի ուղղությամբ կրակ բացած տղամարդը’

901

Սալավաթ քաղաքի բնակիչը, որը կրակահերթ էր բացել մանկապարտեզի ուղղությամբ, հրաժարվել է հանձնել զենքը և բնակարանի գրոհի ժամանակ մահացու վերք է ստացել, ИТАР-ТАСС-ին հաղորդել են Բաշկիրիայի ՆԳՆ մամլո ծառայությունից: «Տղամարդը հրաժարվել էր դուրս գալ բնակարանից և հանձնել զենքը: Օպերատիվ շտաբը որոշել էր գրոհել բնակարանը՝ նախապես պարզելով, որ բացի հրաձիգից՝ ուրիշ ոչ ոք այնտեղ չկա: Գրոհի ժամանակ տղամարդը 12 տրամաչափի որսորդական հրացանից կրակ էր բացել և պատասխան կրակով սպանվել :

Այսօր ավելի վաղ իրավապահ մարմիններին էր դիմել մանկապարտեզի տնօրենը և տեղեկացրել, որ մանկապարտեզի  պատուհանի ուղղությամբ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր էր մեկնել օպերատիվ-քննչական խումբը: Պարզվել էր, որ 1962 թ. ծնված գործազուրկ տղամարդն իր բնակարանի պատուհանից որսորդական հրացանով մի քանի կրակոց էր արձակվել մանկապարտեզի ուղղությամբ:

Նախորդ հոդվածը‘Առողջապահության նախարարությունը 2012 թվականին արտերկրյա այցերի համար ծախսել է 957 323 դրամ’
Հաջորդ հոդվածը‘2012թ. 10 լավագույն մրցավարները’