«Բավարիան» արձագանքել է Տուխելի հայտարարությանը

214

Մյունխենի «Բավարիայի» մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հայտարարությանը:

Ավելի վաղ գերմանացի մասնագետը բարձր էր գնահատել իսպանական Լա լիգան և ցանկություն էր հայտնել գլխավորել իսպանական ակումբներից մեկը:

Տուխելն այդ մասին խոսել էր այն բանից հետո, երբ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին:

«Կիրակի մեր մարզիչն այցելել էր ակումբի ֆան ակումբ, որտեղ երկրպագուները նրան հարցրել են ՊՍԺ-ում և «Չելսիում» ձեռք բերած փորձի մասին:

Տուխելը չի մերժել նրանց խնդրանքն ու պատասխանել է նաև իսպանական ֆուտբոլին վերաբերող հարցերին: Նա երբեք չի խոսել Չավիի և նրա փոխարինողի մասին:

Մենք չենք հանդուրժի նման վերաբերմունքը «Բավարիայի» գլխավոր մարզչի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայում «Բավարիան» 19 տուրից հետո վաստակել է 47 միավոր և երկրորդ տեղում է:

Նախորդ հոդվածըՉավին հրաժարվել է իր աշխատավարձից և վճարել է ակումբի պարտքը
Հաջորդ հոդվածըԷդուարդ Սպերցյանն ամենաշատն է գոլային գրոհների մասնակցել ՌՊԼ-ում