Չավին հրաժարվել է իր աշխատավարձից և վճարել է ակումբի պարտքը

162

Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու որոշման մանրամասները, հայտնում է Mundo Deportivo-ն:

44-ամյա մասնագետն ակումբից հեռանալու ցանկություն էր հայտնել դեռևս 2 շաբաթ առաջ, երբ «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում պարտվել էր Մադրիդի «Ռեալին», սակայն ակումբի նախագահ Ժոան Լապորտան և մարզական տնօրեն Դեկուն համոզել էին նրան:

Լապորտան «Վիլյառեալից» կրած պարտությունից հետո Չավիին խնդրել է լրատվամիջոցներին չհայտնել որոշման մասին, նույնիսկ առաջարկել է տեսախցիկների առջև ուղեկցել նրան, բայց Էրնանդեսը հրաժարվել է, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե որոշումը երկկողմանի է եղել:

Հետաքրքիր է, որ «Բարսելոնայի» լեգենդը հրաժարվել է պայմանագրով նախատեսված վերջին տարվա աշխատավարձից, ինչպես նաև կատարական «Ալ Սադին» վճարել է այն գումարը, որը ժամանակին պարտավորվել էր վճարել կատալոնական գրանդը:

Նախորդ հոդվածըԻրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածը«Բավարիան» արձագանքել է Տուխելի հայտարարությանը