‘«Բավարիան» Լոնդոնում լուծեց իր հարցերը, «Պորտուն» լուրջ հայտ ներկայացրեց. Տեսանյութ’

943

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Չնայած այս դիմակայության հնչեղությանը, «Բավարիային» այս հաղթանակը բավական հեշտությամբ տրվեց: Չափից դուրս թույլ է ներկայումս «Արսենալը» լուրջ թիմերի հետ հավասար հանդես գալու համար:

Անկասկած, այս «Արսենալը» ամենաթույլն է Արսեն Վենգերի 16-ամյա ղեկավարության ժամանակահատվածում: Պատասխան խաղը, ըստ էության, ձեւական բնույթ է կրելու: «Բավարիան» մեկ ոտքով արդեն քառորդ եզրափակիչում է:

Օրվա մյուս խաղում պորտուգալական «Պորտուն» 1:0 նվազագույն հաշվով առավելության հասավ իսպանական «Մալագայի» նկատմամբ: Պորտուգալացիները մեծ առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, ունեցան գոլային բազմաթիվ պահեր, սակայն միայն Մոուտինյոյին հաջողվեց աչքի ընկնել: Այստեղ ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Արսենալ» – «Բավարիա»` 1:3

Լուկաս Պոդոլսկի, 55 – Տոնի Կրոս, 7, Թոմաս Մյուլեր, 21, Մարիո Մանջուկիչ, 77

«Պորտու» — «Մալագա»՝ 1:0

 Ժոաո Մոուտինյո, 56 


Նախորդ հոդվածը‘Այսօր հանդես կգան հայտարարությամբ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’