‘Բարաք Օբաման իր արտաքինի «պատճառով» հայտնվել է Անգլիայի հավաքականում’

877

Բարաք Օբաման «հայտնվել է» Անգլիայի հավաքականում իր արտաքինի պատճառով: Մեծ Բրիտանիայում հուշանվերներ արտադրողը ֆուտբոլիստ Քրիս Սմոլինգին շփոթել է ամերիկյան նախագահի հետ. Օբամայի դիմանկարները հայտնվել են Անգլիայի հավաքականի խաղացողներին պատկերող շրջանակների մեջ:

«Երբ մեզ ինչ-որ աննշան  թերությունների պատճառով զեղչով առաջարկեցին այդ շրջանակները՝ մենք որոշեցինք գնել դրանք: Ախր դա ծիծաղելի է ու նորություն է», -ասել է վաճառքի մասնագետներից մեկը:

Սմոլինգի փոխարեն՝ Օբամայի լուսանկարն ընտրել է արտադրող ընկերության կրտսեր աշխատակիցներից մեկը, որին հանձնարարվել էր գտնել ֆուտբոլիստների դիմանկարները: Բրազիլիայում աշխարհի առաջնությունում անգլիացիները խմբում վերջին տեղն են զբաղեցրել և պատրաստվում են վերադառնալ հայրենիք: Անգլիայի հավաքականի մարզաշապիկներին Օբամայի պատկերով սկավառակների հարյուրավոր պատվերներ արդեն ուղարկվել են ԱՄՆ: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանի պաշտպանության նախարարը «սպառնում է» ջախջախել հայերին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ Սենատում հավանություն են տվել ՀՀ-ին և ԼՂ-ին ֆինանսական օգնության վերաբերյալ բանաձևին’