«Բարսելոնայի» եւ Չավիի բանակցությունները լարված մթնոլորտում են ընթանում

299

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ թիմի գլխավոր մարզիչ Չավիի բանակցությունները պայմանագրի երկարաձգման հարցով լարված են ընթանում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Տարաձայնության թեման գլխավոր մարզիչի օգնականների աշխատավարձն է։ Չավին խնդրել է բարձրացնել նրանց աշխատավարձը, սակայն կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է բարձրացնել մարզչական շտաբի ընդհանուր աշխատավարձը, իսկ վերաբաշխումը թողնել իսպանացի մասնագետի հայեցողությանը։

Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըՍեւակ Արամազդ. Մահուան արժանապատւութիւնը
Հաջորդ հոդվածըԱՄՆ նախկին հետախույզ․ ՌԴ-ն չի կարող պարտվել Ուկրաինայի դեմ պատերազմում