«Բարսելոնայի» հաղթեց «Սելտային» 3։1 հաշվով (տեսանյութ)

367

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3։1 հաշվով։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնական թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 41-րդ եւ 48-րդ րոպեներին աչքի ընկավ դաշտի տերերի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն գլխով բախվեց թիմակից Գավիին եւ կորցրեց գիտակցությունը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

36 խաղից հետո «Բարսելոնան» 72 միավորով երկրորդ է եւ 7 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (35 խաղ)։ «Սելտան» 11-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» — «Սելտա»՝ 3։1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 30, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 41, 48 — Յագո Ասպաս, 50

Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո («Սելտա»), 58

Նախորդ հոդվածըԲըլթ-30․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն հաստատեց եվրագավաթային մրցաշարերի նոր ձեւաչափը