‘«Բարսելոնայի» նախագահը հանդիպել է Ռոման Աբրամովիչի հետ’

842

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը բանակցություններ է վարել Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ՝ «ազնվականների» կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերի շուրջ: Հանդիպումը կայացել է Իսրայելում, որտեղ տեղի էր ունենում Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Գործարքի արժեքը, ըստ պարբերականի աղբյուրների, գնահատվում է մոտ 30 մլն եվրո:

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Մատայի հետ մեծ հույսեր չի կապում եւ ենթահարձակվողի դիրքում մտադիր է օգտագործել բելգիացի Էդեն Ազարին:

Այլ տեղեկությունների համաձայն, Խուան Մատային ձեռք բերելու համար «Բարսելոնան» ստիպված կլինի վաճառել Տիագո Ալկանտարային կամ Կրիստիան Տելյոյին:

Նախորդ հոդվածը‘Կիմ Չեն Ինի շքեղ զբոսանավը’
Հաջորդ հոդվածը‘Նախարարը «ՀայՌուսԳազԱրդի» վաճառքի մասին. Եթե հարմար ստացվի, ինչի՞՝ չէ . Տեսանյութ’