‘«Բարսելոնայի» նախագահը պետք է կանգնի դատարանի առջև’

895

Իսպանական դատախազությունը պնդում է, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեփ Մարիա Բարտոմեուն պետք է կանգնի դատարանի առջև: Ուրբաթ օրը դատախազ Խոսե Պերալսը դատարանին է հանձնել այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում են, որ Բարտոմեուն մասնակցել է ակնհայտ հանցանշաններ պարունակող գործողություններին: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահին մեղադրում են Նեյմարի տրանսֆերի ժամանակ հարկեր չվճարելու համար: Ինքը՝ Բարտոմեուն, նախկինում հայտարարել էր, թե այդ գործով պատասխանողը պետք է լինի իր նախորդը՝ Սանդրո Ռոսելը:

Նախորդ հոդվածը‘Երեկ «Բավարիայի» ծննդյան օրն էր.ակումբը դարձավ115 տարեկան’
Հաջորդ հոդվածը‘Ալբանիային չհաղթելու դեպքում, Շալանդը կհեռացվի’