‘«Բարսելոնայի» նախագահ ընտրվելու դեպքում, Լապորտան սպորտային տնօրեն կնշանակի Պույոլին’

654

MD-ին հաղորդում է,որ «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթելու դեպքում, ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան սպորտային տնօրենի պաշտոնը կվստահի կատալոնական ակումբի նախկին խաղացող Կարլես Պույոլին: Ընտրությունները տեղի կունենան հուլիսի 18-ին։ Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև սպորտային տնօրենի հավակնորդին։

Այժմ պաշտոնակատարը Արյեդո Բրայդան է։

Հիմնական թեկնածուներից, գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մտադիր է հրավիրել թիմի նախկին խաղացող, այժմ երիտասարդական թիմերի մարզիչ Ռոբերտո Ֆերնանդեսին։ Նախագահի թեկնածու Ագուստի Բենեդիտոն ցանկանում է հրավիրել «Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչիին։

Նախորդ հոդվածը‘Արմավիրից սուր աղիքային ինֆեկցիա ախտորոշումով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ’
Հաջորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ. Ուղիղ’