«Բարսելոնայի» նախկին մարզիչը գլխավորեց «Վիլյառեալը»

190

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենը նշանակվել է «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը լքել էր իսպանացի Ունաի Էմերին, որը նշանակվել է անգլիական «Աստոն Վիլայի» գլխավոր մարզիչ անգլիացի Սթիվեն Ջերարդի պաշտոնանկությունից հետո։

2020 թվականին «Բարսելոնայից» հեռանալուց հետո Սետիենը մարզչական աշխատանք չուներ։ Նախկինում նա գլխավորել է «Լաս Պալմասը», «Բետիսը», «Լուգոն»։

Իսպանիայի ընթացիկ առաջնության 11 խաղից հետո «Վիլյառեալը» 18 միավորով 7-րդ տեղում է։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ն ու «Բենֆիկան» հաղթեցին եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ, «Ռեալը» պարտվեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԼիոնել Մեսիի բացառիկ ցուցանիշը