‘«Բարսելոնայի» տնօրեն. մրցավարը վնասեց երկու թիմերին էլ’

1165

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակից իր տպավորությունների մասին (2:1)։

Ֆերնանդեսը նշել է, որ մրցավարական անձնակազմը երկու թիմերին էլ վնասել է։ Հիշեցնենք, որ 35-րդ րոպեին երկրորդ դեղին քարտն ստանալով՝ դաշտից հեռացվել էր մադրիդյան ակումբի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը։

-Մրցավարը վնասեց երկու թիմերին էլ։ «Ատլետիկոյի» մի քանի խաղացողներ ևս արժանի էին երկրոդ դեղին քարտերն ստանալու, սակայն պետք է խոստովանել, որ այդ հանդիպումը դժվար էր մրցավարի համար։ Առաջին գոլը թիմին ուժ տվեց, և մենք կարողացանք հաղթանակի հասնել։ Մենք գիտեինք, որ շատ դժվար է լինելու,-ասել է Ֆերնանդեսը «AS»-ի փոխանցմամբ։

Նախորդ հոդվածը‘«Sky Sports». «Ռեալը» տրանսֆերի կհանի Ռոնալդուին’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Մենք հաճախ ենք ստիպված լինում խաղալ ընկերների դեմ, եւ դրանում ոչ մի խնդիր չկա»’