‘«Բարսելոնան»՝ աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն (տեսանյութ)’

934

Չեմպիոնների լիգայի գավաթակրի կարգավիճակով աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող «Բարսելոնան» սպասված հաղթանակ տոնեց:

Եզրափակչում կատալոնական թիմն առավելության հասավ Լիբերտադորեսի գավաթակիր «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ: Յոկոհամայի «Նիսսան» մարզադաշտում կայացած խաղում «Բարսելոնան» 3 անպատասխան գոլ խփեց. մեկ անգամ աչքի ընկավ Լիոնել Մեսսին, դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը: 

Աշխարհի ակումբային առաջնություն, եզրափակիչ

«Ռիվեր Փլեյթ» — «Բարսելոնա»՝ 0:3
Գոլերը՝ Մեսսի 36′, Սուարես 49′, 68′

Նշենք նաև, որ առաջնության երրորդ տեղի համար պայքարում «Սանֆրեչե Հիրոսիման» հաղթել է «Գուանչժոու Էվերգրանդին»: Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով. հաղթական դուբլ է ձևակերպել Դուգլասը, իսկ «Գուանչժոուից» աչքի է ընկել Պաուլինյոն:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 3 գոլ խփեց և կամային հաղթանակ տոնեց 10 ֆուտբոլիստներով(տեսանյութ)’