‘«Բարսելոնան» գերազանցեց Գվարդիոլայի օրոք սահմանած ռեկորդը’

1167

Կատալոնական «Բարսելոնան», ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում ոչ ոքի խաղալով «Վալենսիայի» հետ, սահմանել է անպարտելի շարքի ակումբային ռեկորդ,- հայտնում է Marca- ն:

Դա Լուիս Էնրիկեի թիմի 29-րդ անընդմեջ խաղն էր առանց պարտության: Նախորդ ռեկորդը «Բարսելոնան» սահմանել էր այժմ Մյունխենի «Բավարիայում» աշխատող Խոսեպ Գվարդիոլայի օրոք՝ ունենալով 28-խաղյա անպարտելի շարք:

Հիշեցնենք, որ Վալենսիայում «Բարսելոնան» պարտությունից խուսափել էր վերջնամասում, իսկ առաջին խաղում հաղթել էր 7:0 հաշվով եւ դուրս է եկել եզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլան Վալդեսին կհրավիրի «Մանչեսթեր Սիթի»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տարեկան 500 մլն ֆունտից ավելի վաստակել’