‘«Բարսելոնան» «Էլչեի» դեմ կխաղա առանց առաջատար ֆուտբոլիստների ‘

704

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն որոշել է հանգստի հնարավորություն տալ թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստների մեծ մասին և հույս դնել երիտասարդ և անփորձ ֆուտբոլիստների վրա Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Էլչեի» դեմ պատասխան խաղում։

Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների 5։0 հաշվով հաղթանակով։

Ինչպես հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, հանդիպման մեկնարկային կազմում չեն լինի Լիոնել Մեսսին, Նեյմարը, Լուիս Սուարեսը, Դանի Ալվեսը, Ժորդի Ալբան, Խավյեր Մասկերանոն, Սերխիո Բուսկետսը, Անդրես Ինյեստան և դարպասապահ Կլաուդիո Բրավոն։

Լուիս Էնրիկեն խաղային փորձ ձեռք բերելու հնարավորություն կտա այնպիսի երիտասարդ խաղացողների, ինչպիսիք են Ադամ Տրաորեն, Մունիր Էլ-Հադադին և Ալեն Հանդանովիչը։

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց Իսանիայի գավաթի համար պայքարից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել է «Էլչեին» ‘