«Բարսելոնան» կբողոքարկի ՈւԵՖԱ-ին «Ինտերի» դեմ խաղի արդյունքը

357

«Բարսելոնան» կբողոքարկի Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղի մրցավարությունը՝ դիմելով ՈՒԵՖԱ-ին:

Այդ խաղի 90-րդ րոպեին գնդակը եզրից փոխանցման ժամանակ դիպչել է սեփական տուգանայինում գտնվող «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսի ձեռքին: Տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարները՝ Սլավկո Վինչիչի գլխավորությամբ, որոշել են 11-մետրանոց չնշանակել կատալոնացիների օգտին:

Կատալոնացիները պաշտոնական բողոք կներկայացնեն ՈՒԵՖԱ, հայտնում է AS-ը:

Բացի դրանից, կատալոնացիները խնդրելու են նաև, որ իրենց խաղերն այլևս երբեք չսպասարկի Պոլ վան Բուկելը՝ այն վիդեոմրցավարը, որն աշխատում էր ինչպես «Ինտերի», այնպես էլ «Բավարիայի» դեմ վերջերս կայացած խաղում (0-2), որտեղ նա, «Բարսելոնայի» կարծիքով, 11-մետրանոց չի նշանակել Դեմբելեի նկատմամբ խախտումից հետո:

«Բարսելոնան» կխնդրի նաև վերանայել Պեդրիի գոլի դրվագը, որը չեղարկվել է Անսու Ֆատիի կողմից ձեռքով խաղի համար, ինչպես նաև Հական Չալհանօղլուի կողմից Բուսկետսի նկատմամբ կոպիտ խաղի դրվագը, ինչի համար մրցավարը նրան դեղին քարտ է ցույց տվել:

Նախորդ հոդվածըՔաթարի էմիրն ընդհատել է այցը Չեխիայում և հեռացել Պրահայից
Հաջորդ հոդվածըՌԴ դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ