«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Ժոաու Ֆելիշին

431

«Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշին, հաղորդում է Sport.es-ը։

22-ամյա ֆուտբոլիստը 2019-ին է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ժոաու Ֆելիշը մասնակցել է 23 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել էր, որ հավանում է Ֆելիշի խաղը եւ հնարավորության դեպքում ձեռք կբերի նրան։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակի» հավակնորդների առաջատար տասնյակը
Հաջորդ հոդվածըՄոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում