Մոնտե Կառլո․ Կարեն Խաչանովը պարտվեց մեկնարկում

517

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց Մոնտե Կառլոյում մեկնարկած «Մասթերս» մրցաշարի առաջին շրջանում։

Աշխարհի 24-րդ ռակետը մրցեց արգենտինացի Դիեգո Շվարցմանի հետ, որը համաշխարհային դասակարգման 12-րդ համարն է։ Հայ թենիսիստը պարտվեց 7:6 (7:5), 3:6, 3:6 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 9 րոպե։

Դիեգո Շվարցմանի հաջորդ մրցակիցը կլինի հունգարացի Մարտոն Ֆուչովիչը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել Ժոաու Ֆելիշին
Հաջորդ հոդվածըՌետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — 3. ՉԻ