«Բարսելոնան» հաղթեց դերբիում և դարձավ Իսպանիայի չեմպիոն

224

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և հռչակվեց չեմպիոն։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ Չավի Էռնանդեսի գլխավորած թիմը 14 միավորով գերազանցեց «Ռեալին» և դարձավ չեմպիոն։

Դերբիի առաջին կեսում հյուրերից աչքի ընկան Ալեխանդրո Բալդեն և Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձավ դուբլի հեղինակ։

Երկրորդ կեսում «Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։ Դաշտի տերերը կարողացան 2 գոլ խփել։  74-րդ րոպեին աչքի ընկավ Խավյեր Պուադոն։ Հանդիպման վերջին րոպեին մեկ գոլ էլ խփեց Խոսելուն։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Հատկանշական է, որ նրա առաջին պաշտոնական խաղը «Բարսելոնայի» ղեկին եղել է հենց «Էսպանյոլի» հետ (1:0):

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» 73 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը՝ 13 միավորով զիջելով «Ռեալին»։

«Բարսելոնան» պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն․

1929, 1944/45, 1947/48, 1948/49, 1951/52, 1952/53, 1958/59, 1959/60, 1973/74, 1984/85, 1990/91, 1991/92, 1992/93, 1993/94, 1997/98, 1998/99, 2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15, 2015/16, 2017/18, 2018/19 թթ․ մրցաշրջաններում։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
Հաջորդ հոդվածըԿամավինգան կկարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ