Կամավինգան կկարողանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ

180

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կկարողանա մասնակցել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղին։ Բուժզննումը ցույց չի տվել լուրջ վնասվածք, հաղորդում է COPE-ը։ Նա ծնակոդի կապանների լարվածություն ունի։

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Խետաֆեի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին Կամավինգան փոխարինվել էր ծնկի վնասվածքի պատճառով։ «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով։

Ընթացիկ մրցաշրջանում Կամավինգան իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 53 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթի» — «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1: Կամավինգան դարձել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում գոլային փոխանցում կատարած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (20 տարեկան եւ 180 օրական) պատմության մեջ։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հաղթեց դերբիում և դարձավ Իսպանիայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըՌոմելու Լուկակուն չի ցանկանում հեռանալ «Ինտերից»