«Բարսելոնան» մտադիր է վաճառել Տեր Շտեգենին, Դեստին եւ Դե Յոնգին

570

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կազմի վերակառուցումը ցանկանում է սկսել գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, հոլանդացի պաշտպան Սերջինյո Դեստի եւ կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի վաճառքից արդեն հունվարին, հաղորդում է The Sun-ը։

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչը դժգոհ է այս խաղացողներից եւ առաջիկա տրանսֆերների համար գումար ստանալու համար ակումբի ղեկավարությանն առաջարկել է առաջին հերթին վաճառել նրանց։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում «Բարսելոնան» Մյունխենում 0։3 հաշվով պարտվեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիային» եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Նախորդ հոդվածըՄագնուս Կարլսենը չորրորդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Հաջորդ հոդվածըՀամածառայակցի արձակած կրակոցներից զոհվել է մեկ զինծառայող, եւս երկուսը վիրավորվել են