«Բարսելոնան» պայմանագիր կնքեց Մարկոս Ալոնսոյի հետ

452

«Բարսելոնան» պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 31-ամյա իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս, ֆուտբոլիստի հրաժարագինը սահմանվել է 50 միլիոն եվրո։

Մարկոս Ալոնսոն 2016 թվականից էր հանդես գալիս «Չելսիում», որի կազմում մասնակցել է 212 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։

Մարկոս Ալոնսոն լոնդոնյան թիմի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Նախորդ հոդվածը«Բորուսիան» հաղթեց Ռոյսի գոլի շնորհիվ եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՈւԵՖԱ-ն տուգանել է ՊՍԺ-ին, «Ռոմային», «Ինտերին», «Միլանին», «Յուվենտուսին»