‘ «Բարսելոնա»-ի նախագահ. Նեյմարը մեզ այլընտրանք չթողեց’

1794

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է Նեյմարի՝ կատալոնական ակումբից հեռանալու մասին։

«Ոչինչ չկարողացանք անել, որ նա չհեռանա։ Նեյմարի հեռանալը մեզ համար շատ ցավալի էր, սակայն նա մեզ այլընտրանք չէր թողել։ Ինչ վերաբերում է նրա տրանսֆերի դիմաց վճարված 222 միլիոն եվրոյին, ապա մեզ համար մարզական գործոնն է առաջին տեղում, այլ ոչ թե ֆինանսականը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբից հեռացել էր 2017 թվականի ամռանը և տեղափոխվել ՊՍԺ։

Նախորդ հոդվածը‘Ил-20-ի կործանման հարցում Պուտինն ու Նեթանյահուն փոխընբռնման դիրք են գրավել’
Հաջորդ հոդվածը‘Միջկորեական գագաթնաժողովի արդյունքները’