‘«Բարսելոնա»-ն մտադիր է հզորացնել թիմի պաշտպանության գիծը’

1134

«Բարսելոնա»-ն մտադիր է հզորացնել թիմի պաշտպանության գիծը՝ գնելով կենտրոնական պաշտպանի իրավունքներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Marca-ն:

Նշվում է, որ թիմը կենտրոնական պաշտպան է փնտրում, քանի որ Մարկ Բարտրան մտադիր է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդպիսով, Լուիս Էնրիկեի տրամադրության տակ կմնան Պիկեն, Մասկերանոն, Մատյեն և հաճախ վնասվածքներ ստացող Վերմալենը:

Կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում են Ջոն Սթոունզը «Էվերթոն»-ից, Էմերիկ Լապորտը՝ «Ատլետիկո»-ից, Մարկինյոսը՝ ՊՍԺ-ից և Խոսե Խիմենեսը՝ «Ատլետիկո»-ից:

Նախորդ հոդվածը‘Բենզեմային թույլատրել են շփվել Վալբուենայի հետ և խաղալ հավաքականում’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա Դ.» — «Տոտենհեմ». Whoscored-ի գնահատականները երկու թիմերի ֆուտբոլիստներին’