Բաքուն նոր զորամաս է կազմավորել Աղդամի շրջանում

539

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել է Բաքվի վերահսկողության տակ անցած Աղդամի շրջանում նոր զորամաս ձևավորելու մասին։

«Ռազմական հերթապահությունը և զորքերի ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաև անձնակազմին անհրաժեշտ կենցաղային պայմաններով ապահովելու  նպատակով Աղդամի շրջանում շահագորման է հանձնվել մոդուլային տիպի հերթական զորամաը՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության հաղորդման համաձայն՝ զորամասի ծառայողական սենյակներում տեղադրված են օդորակիչներ, ժամանակակից սանհանգույցներ, անկողնային պարագաներ, խոհանոցային սարքեր։ «Նոր զորամասերի շինարարությունը շարունակվում է նաև մյուս ազատագրված տարածքներում»,- հավելել են ՊՆ-ում։

Մայիսի կեսերին ՊՆ-ն տեղեկացրել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում  ձևավորվել է 20 մոդուլային և կոնտեյներային զորամաս։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏոմսկի մարզում անհետացել է Ան-28-ը՝ 17 ուղևորներով
Հաջորդ հոդվածըԾառայակցի անզգուշությամբ արձակած կրակոցից զինվոր է մահացել․ ՊՆ