‘Բաքվի մերձակայքում ռազմական ուղղաթիռ է վթարվել’

787

Բաքվի Ղարադաղյան շրջանում՝ Շիխովո ավանի մոտ, աղետի է ենթարկվել МИ-8 ուղղաթիռը, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 1news.az-ին հայտնել են Ղարադաղի շրջանային շտապօգնության ծառայությունից: Հայտնի է դարձել, որ վթարի ենթարկվածը ռազմական ուղղաթիռ է: Ոստիկանության տվյալներով՝ այն ծովն է ընկել: «Ենթադրաբար՝ ուղղաթիռում եղել է 2-4 հոգի: Մյուս տուժածների որոնումները շարունակվում են», հաղորդել են շտապօգնության ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. Հայրիկյանի վրա կրակել են գործով կալանավորվածի տանը հայտնաբերված «Նագանով»’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը նշում է Նոր տարին (լուսանկարներ)’