‘Բաքվում ոստիկանությունը ցրել է հանրահավաքը՝ կան տասնյակ բերման ենթարկվածներ’

886

Բաքվում ոստիկանությունը ուժ է կիրառել եւ ցրել ընդդիմադիր կուսակցությունների եւ ուժերի կողմից կազմակերպված չարտոնված հանրահավաքը։ 

Տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ երկուշաբթի օրը փորձել են Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարկում կազմակերպված հավաքով նշել Մարդու իրավունքների միջազգային օրը։ Հավաքը արտոնված չէր քաղաքային իշխանությունները կողմից եւ ոստիկանությունը ակտիվիստներին թույլ չի տվել հրապարակ մտնել։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանության աշխատակիցները տասնյակ ակտիվիստների են ձերբակալել։

Ընդդիմադիր ուժերի ներկայացմամբ, բերման է ենթարկվել շուրջ 80 մարդ։

Ոստիկանությունը հրաժարվում է մեկնաբանել միջադեպը։

Նախորդ հոդվածը‘Զամբիայի օդանավ չի կործանվել. Այնտեղ զորավարժություններ էին’
Հաջորդ հոդվածը‘Զլաթան Իբրահիմովիչ. Նման մրցավարության պայմաններում ես էլ կարող էի Մեսիի չափ գոլ խփել’