‘Բա ուրիշ ո՞ւմ կասկածեն, եթե ոչ ՕԵԿ-ին. Մամուլ’

1596

«ՉԻ»-ն իր լուր մեկնաբանություն խորագրի ներքո գրում է.

Բանից պարզվում է՝ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն վեց ամիս է՝ ոչ բանկ է կարողանում մտնել, ոչ խանութ, որովհետև ամենուրեք նրան մեղադրում են «այլասերված» օրենքի նախագիծ հեղինակելու համար (նկատի ունեն «Գենդերային հավասարության մասին» օրենքը):

«ՉԻ» — Զարմանալին այստեղ այն է, որ, փաստորեն, մինչ այդ Հեղինե Բիշարյանը կարողանո՛ւմ էր մտնել բանկ, խանութ կամ որևէ այլ հասարակական տարածք: Այսինքն՝ մարդիկ չգիտեին, որ նա ՕԵԿ անդամ է:  Տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ ՕԵԿ-ը մինչև հիմա իր անդամների կոնսպիրացիայի խնդիրը հիմնավորապես չի լուծել, մինչդեռ, դատելով այդ կուսակցության նկատմամբ հանրային վերաբերմունքից, հարյուրավոր ՕԵԿ-ականներ ամեն օր առնչվում են նման խնդրի հետ:

Ինչ վերաբերում է կոնկրետ «Գենդերային հավասարության մասին» օրենքի նախագծին, ապա ամենևին կապ չունի, թե ում ստորագրությունն է այդ փաստաթղթի տակ: Եթե հասարակությունը դա ընկալում է որպես «այլասերված» օրենք, անկախ ամեն ինչից՝ մարդիկ առաջին հերթին ՕԵԿ-ին են կասկածելու:

Նախորդ հոդվածը‘«Հակահարված» խումբը ակցիա է անցկացրել Մաշտոցի պողոտայում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Հնարավոր է թույլ անձրեւ’