‘ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարական է տվել’

1891

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել: Հրաժարականի տեքստը տեղադրված է ԲԴԽ ֆեյսբուքյան էջում:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի եւ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրում եմ ընդունել իմ, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի, հրաժարականը՝ խորհրդի անդամի իմ լիազորությունները դադարած համարելով ս.թ. հունիսի 14-ից: միաժամանակ հայտնում եմ, որ նպատակահարմար չեմ համարում մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը: 

Հայտնում եմ նաեւ, որ որպես դատավոր շարունակելու եմ իմ հնարավորության սահմաններում աջակցել դատաիրավական բարեփոխումների գործընթացին մեր երկրի համար կարեւորագույն այդ ժամանակաշրջանում»:

 

Նախորդ հոդվածը‘Չինաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի էկոնոմիկայի նոր նախարարը նախազգուշացնում է’