‘Չինաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին կոչ է արել չմիջամտել իր ներքին գործերին’

1368

Չինաստանի կառավարությունը բողոք է հայտնել Հոնկոնգի իրադրության վերաբերյալ Եվրամիության հայտարարության կապակցությամբ:

Ինչպես հինգշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այդ հայտարարությունը միջամտություն է Չինաստանի ներքին գործերին:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Սյանգանում (Հոնկոնգի պաշտոնական անվանումն է) կատարվողը Չինաստանի ներքին գործն է, որին ոչ մի պետություն, կազմակերպություն կամ մասնավոր անձ իրավունք չունի միջամտելու: Չինաստանը դատապարտում է ԵՄ-ի սխալ մեկնաբանությունները և հանդես է գալիս դրանց դեմ»,- ասել է դիվանագետը:

ԵՄ-ն չորեքշաբթի Հոնկոնգի իշխանություններին կոչ էր արել հանրային լայն քննարկումներ անցկացնել՝ արտահանձնման վերաբերյալ օրենքում փոփոխությունների առիթով, որոնք զանգվածային բողոքի ցույցերի պատճառ են դարձել Չինաստանի այդ վարչական շրջանում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը չի ներկայացել հարցաքննության’
Հաջորդ հոդվածը‘ԲԴԽ անդամ Արմեն Խաչատրյանը հրաժարական է տվել’