Բելառուսը ձերբակալված լրագրողների թվով առաջատար երկրների հնգյակում է

419

Բելառուսը մտել է «առաջնորդների հնգյակ»՝ ճաղերի ետևում գտնվող լրագրողների թվով, ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ)՝ դեկտեմբերի 9-ին հրապարակված նոր զեկույցում:

Ներկա պահին Բելառուսում ազատազրկման վայրերում է գտնվում առնվազն 19 լրագրող, այդ թվում՝ իշխանությունների կողմից լուծարված ամենահեղինակավոր TUT.by կայքի աշխատակիցները և «Комсомольская правда»-ի թղթակից Եվգենի Մոժեյկոն։

CPJ-ի տվյալներով՝ այս տարի ամբողջ աշխարհում ճաղերի ետևում հայտնված լրագրողների թիվն ամենամեծն է (293 լրագրող՝ անցյալ տարվա 280-ի դիմաց)։ Առնվազն 24 լրագրող սպանվել է մասնագիտական գործունեության համար։

Արդեն երրորդ տարին է՝ Չինաստանը մնում է «լրագրողների ամենադաժան բանտապանը»․ Չինաստանում ճաղերի ետևում է ԶԼՄ-ների 50 աշխատակից։

Երկրորդ հորիզոնականում Մյանման է․ այստեղ զինվորականների կողմից իշխանությունը զավթելուց հետո բանտ է ուղարկվել 26 լրագրող։

Հնգյակը եզրափակում են Եգիպտոսը, Վիետնամը և Բելառուսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըNYT. Ryanair օդանավում պայթյունի սպառնալիք գոյություն չուներ
Հաջորդ հոդվածըԳրեթե յոթ հազար միգրանտներ դեռ հույս ունեն անցնել ԵՄ