Գրեթե յոթ հազար միգրանտներ դեռ հույս ունեն անցնել ԵՄ

539

Բելառուսում դեռ յոթ հազարի չափ միգրանտներ կան, որոնք, նախկինի պես, հույս ունեն անցնել Եվրամիության տարածք, այս շաբաթ հայտարարել է Լեհաստանի հատուկ նշանակության ուժերի համակարգող նախարարի մամուլի քարտուղարը։

Չորեքշաբթի Բելառուսի հետ սահմանային տարածք է այցելել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։ Նա հայտարարել է, որ չնայած միգրանտները վրանային ավանից տեղափոխվել են սահմանից ոչ հեռու գտնվող լոգիստիկ կենտրոն, սահմանն անօրինական հատելու դեպքերը շարունակվում են։

Դուդայի ասելով՝ հաճախ սահմանը փորձում են գրոհելով անցնել միգրանտների խոշոր խմբեր, որոնք այստեղ են բերվում բեռնատարներով։ Լեհաստանի պետական սահմանապահ կոմիտեի տվյալներով՝ դեկտեմբերի 8-ի երեկոյան սահմանն ապօրինաբար հատելու առնվազն 80 փորձ է կատարվել։

Այս ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներ փախստականների վերադարձը շարունակվում է։ Դեկտեմբերի 7-ին Մինսկից չվերթ է եղել Իրաք, օդանավում ավելի քան 400 փախստականներով, մեկ օր հետո՝ Սիրիա՝ 96 փախստականներով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսը ձերբակալված լրագրողների թվով առաջատար երկրների հնգյակում է
Հաջորդ հոդվածը«Ընդդիմության գույներով» սյուները ներկած մարդը երկու տարվա կալանքի է դատապարտվել