Անակնկալ ստուգումներ են սկսվել զինված ուժերում

464

Չորեքշաբթի Բելառուսի զինված ուժերում արձագանքման ուժերի անակնկալ ստուգումներ են սկսվել, տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ ստուգումների ընթացքում զորամասերը և ստորաբաժանումները կդիտարկեն անցումը մարտական պատրաստության և ուսումնա-մարտական առաջադրանքների կատարումը։

ՊՆ-ի տվյալներով՝ ստուգումների ընթացքում գնահատական կտրվի անձնակազմի պատրաստությանը և ունակությանը՝ օպերատիվ արձագանքելու ճգնաժամային իրավիճակների հնարավոր առաջացման դեպքում։ Զինվորականները կգործեն անծանոթ տեղանքներում արագ փոփոխվող իրադրության պայմաններում։

Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ ստուգումները սպառնալիք չեն ներկայացնում «ո՛չ  եվրոպական հանրության համար՝ ընդհանրապես, և ո՛չ էլ հարևան երկրների՝ մասնավորապես»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրավունքների վերաբերյալ իրազեկում բերման ենթարկվածներին․ ՄԻՊ
Հաջորդ հոդվածըՄահացել է Ստանիսլավ Շուշկևիչը՝ «Բելովեժյան ցուլը»