Բելառուսում 2023 թ․ հեռակա դատավարություններ կկայանան

282

Բելառուսական դատարանները ընթացիկ տարեվերջին հեռակա կարգով դատավարություններ կանցկացնեն Հայրենական պատերազմի ժամանակ բելառուս ժողովրդի ցեղասպանությանը առնչություն ունեցող ողջ թե մեռած անձնաց նկատմամբ։

Այդ մասին Բելառուսի տեղեկատվության և ռադիոէլեկտրոնիկայի ինստիտուտի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը։

«Կարծում եմ՝ այս տարվա վերջին մենք հեռակա դատավարություններ կսկսենք բելառուսական դատարաններում ոչ միայն ողջ, այլև մեռած դահիճների նկատմամբ»,- նշել է գլխավոր դատախազը։

2021 թ․ ապրիլին Բելառուսի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Երկրարդ համաշխարհային պատերազմի տարիներին բելառուսցի բնակչության ցեղասպանության մասին։ Գերատեսչությունը ողջ մնացած հանցագործներին հանձնելու հարց է բարձրացրել միջազգային պայմանագրերի շրջանակներում և արդեն դիմել է Ռուսաստանին, Գերմանիային և այլ երկրների՝ գործի հետաքննության հարցում իրավական աջակցության խնդրանքով։ Մի շարք երկրներ հրաժարվել են օգնել Մինսկին։

Ավելի վաղ Բելառուսում հաղորդել են, որ պատերազմի տարիներին բելառուսցի ժողովրդի ցեղասպանության հետ կապ ունեցող ավելի քան 400 ֆաշիստներ դեռ ողջ են։ Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է մոտավորապես 16 հազար մարդ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼիոնել Սկալոնին մինչեւ ԱԱ-2026-ի ավարտը կգլխավորի Արգենտինայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՊետքարտուղարություն․ 2021 թ․ աշխարհում ահաբեկչական ակտերը նվազել են 18 %-ով