‘Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան 4,5 մլն եվրո կպահանջի ՖԻՖԱ-ից’

632

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖԻՖԱ-ից կպահանջի 4,5 մլն եվրո փոխհատուցում, եթե պարզվի, որ Ռուսաստանը 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը ձեռք է բերել կաշառքով:

Այդ մասին հայտարարել է բելգիական ֆեդերացիայի նախագահ Ֆրանսուա դե Կեերսմեկերը. «Եթե ապացուցվի կաշառք տալու փաստը, ապա մենք անպայման փոխհատուցում կպահանջենք ՖԻՖԱ-ից»:

2018 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչ երկրի ընտրության ժամանակ Բելգիան Հոլանդիայի հետ համատեղ եղել է թեկնածուներից մեկը: Նախընտրական արշավի ժամանակ երկու երկրների ֆուտբոլի ֆեդերացիաները միասին ծախսել են 9 մլն եվրո, այսինքն, յուրաքանչյուրը 4,5-ական միլիոն:

Նշենք, որ Ռուսաստանից եւ Բելգիա/Հոլանդիայի զույգից բացի 2018 թվականի աշխարհի առաջնությունը ընդունելու ցանկություն էին հայտնել նաեւ Անգլիան, Պորտուգալիան ու Իսպանիան համատեղ:

Նախորդ հոդվածը‘Աժ արտահերթ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Մտքի սով’