Բելգորոդյան օպերատիվ շտաբը հերքել է Շեբեկինոյի շրջանում ՈՒԶՈՒ-ի ճեղքման մասին լուրը

211

Բելգորոդյան մարզի օպերատիվ շտաբը հերքել է հինգշաբթի օրը սոցիալական ցանցերում տարածված այն լուրը, թե Շեբեկինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ճեղքում է տեղի ունեցել։

«Օպերատիվ շտաբը պաշտոնապես հայտարարում է, որ այդ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Շեբեկինո քաղաքի շրջանում այս պահին իրավիճակը բարդ է, կրակոցներ են հնչում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գործում են, ոչ մի ճեղքում չկա,- ասվում է հաղորդագրության մեջ։-Բնակչությանը խնդրում ենք պահպանել հանգստություն, զգոնություն և վստահել միայն պաշտոնական և ստուգված աղբյուրների տեղեկատվությանը»։

«Շեբեկինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կողմից գնդակոծությունները չեն դադարում։ Վիրավորվել է ութ մարդ։ Զոհեր չկան»,- իր Telegram ալիքում գրել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նա հավելել է, որ Շեբեկինոյում և հարակից գյուղերում մարդկանց կյանքը վտանգված է, իշխանությունները զբաղվում են բնակչության տարհանմամբ, բայց նաև զգուշացրել է, որ գնդակոծությունների պայմաններում դա վտանգավոր է։ «Եթե շտապ տարհանման անհրաժեշտություն լինի, մենք տեխնիկան կմոտեցնենք ձեր տներին։ Հավաքի վայրերը չենք նշում, որովհետև դրանք կարող են կրակոցների թիրախ դառնալ, հիմա կրակում են խաղաղ բնակչության, երեխաների վրա։ Հենց որ իրադրությունը մի քիչ խաղաղվի, կշարունակենք մարդկանց տարհանումը»,- նշել է Գլադկովը։

 Նա նաև հայտարարել է, որ շրջանի տարածքում չեն եղել և հիմա էլ չկան ՈՒԶՈՒ զինվորներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Նովակ Ջոկովիչի երկրորդ հաղթանակը
Հաջորդ հոդվածըՍթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի 700 զինվորներ արդեն մեկնել են Կոսովո